ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Քեսաբը երրորդ անգամ է ենթարկվում տարագրության»

«Քեսաբը երրորդ անգամ է  ենթարկվում տարագրության»
01.04.2014 | 00:32

Քեսաբում տեղի ունեցած ողբերգության մասին «Իրատես de facto»-ի հետ ճեպազրույցում իր տեսակետը ներկայացրեց քեսաբաբնակ, հայ-արաբական իրավական խորհրդի գլխավոր քարտուղար ՎԱՀԵ ՄԱՀՇԻԿՅԱՆԸ, ով նախ պատմեց, որ հայերը Քեսաբում ապրել են շատ հին ժամանակներից։ Հիմնականում հայաբնակ է եղել Միջերկրական ծովի հարակից Կասիոս կոչված լեռան լանջը։ Քեսաբը 15 գյուղերից բաղկացած 15 կմx10 կմ տարածք է։ Դեռևս 1911-ի մարդահամարի տվյալներով՝ Քեսաբում և Մուսա լեռում բնակվել է 160 հազար հայ բնակիչ։


-Որքան տեղյակ եմ, սա առաջին հարձակումը չէ Քեսաբի վրա, պարոն Մահշիկյան։
-Այո, Քեսաբը երրորդ անգամ է ենթարկվում տարագրության, իսկ բնակիչներն էլ պարտադրաբար բռնում են գաղթի ճամփան։ Առաջինը եղել է 1908-ին, երկրորդը՝ 1915-ին, երրորդը՝ հիմա՝ 2014-ին։ Բոլոր ժամանակներում էլ հրո ճարակ են դարձել, թալանի ու կողոպուտի են ենթարկվել հայերի տներն ու ունեցվածքը։ 1920-ին, Սիրիայի անկախացումից հետո, այս տարածքը միջազգային համաձայնագրերով դարձավ սիրիական։
-Երեկ հայտնի դարձավ, որ սիրիական զորքերը ձեռնամուխ են եղել Քեսաբի ազատագրմանը։ Ի՞նչ իրավիճակ է հիմա։
-Այո, մեզ հաջողվեց վերադարձնել «45» կոչվող բարձունքը և մոտենալ Նասր բարձունքին։ Մեր զորքերը կարողացել են ոչնչացնել զինյալների հրթիռային կայանները, և կարող եմ ասել, որ իրավիճակը լիովին գտնվում է սիրիական կառավարական բանակի ձեռքում։ Ավելին ասեմ. այս ամենին մասնակցել է նաև հայկական ուժերից բաղկացած ջոկատ, որը պաշտպանում է հայի ապրելու իրավունքը սեփական տարածքում։
-Կարո՞ղ եք ասել՝ մոտավորապես ինչպիսի՞ կորուստ են ունեցել հայերը։
-Ավերածությունները մեծամասշտաբ են։ Նույնիսկ հատուկ թիրախավորված տներ են ռմբակոծել և թալանել։
-Տարհանված հայերն ի՞նչ վիճակում են։
-Հուսալքված։ Հերթական անգամ մեր ողնաշարը կոտրեցին։ Հույս ունենք, որ այս անգամ միջազգային հանրությունը գոնե համապատասխան վերաբերմունք կցուցաբերի։ Այն ամենի հանդեպ, ինչ այսօր տեղի է ունենում հայ գաղթականների հետ, հնարավոր չէ անտարբեր լինել։ Հույս ունենք, որ կհաջողվի թալանչիներից ու զինյալներից վերջնականապես մաքրել Քեսաբը, և քեսաբահայերն էլ կվերադառնան իրենց տները։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ